ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀԱԿ-ը վերահաստատել է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ կոնսոլիդացիայի գործընթաց սկսելու պատրաստակամությունը

ՀԱԿ-ը վերահաստատել է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ կոնսոլիդացիայի գործընթաց սկսելու պատրաստակամությունը

Հայ ազգային կոնգրեսը այսօրվա համագումարում վերահաստատել է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ կոնսոլիդացիայի գործընթաց սկսելու պատրաստակամությունը։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը իր ելույթում նշել է, որ այսօր հայությանը օդի պես անհրաժեշտ են համերաշխությունն ու համախմբվածությունը՝ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար։

Միաժամանակ նա հայտարարել է, որ իշխանությունները քաղաքական այն ընդդիմախոսներին, որոնք կարող են լուրջ մարտահրավեր նետել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, վերագրում են խաղաղության օրակարգը իբր պայթեցնելու և Ռուսաստանին ծառայելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։

  • Կիսվել: