Հագուստ և կոշիկ ներկրողներն ու վաճառողները կրկին կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում․ Ուղիղ
Այսօր հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանց պահանջը նույնն է՝ վերանայել մաքսազերծման պայմանները։
«Սա բոլոր տնտեսվարողների հարցն է, բոլորը պետք է գան Կառավարության դիմաց, մինչև մեր հարցին լուծում չտան: ՊԵԿ-ի նախագահն ասում է՝ առարկություններ չկան, ճիշտ չէ, այսքան մարդ հավաքված է, որովհետև որոշման վերաբերյալ առարկություններ կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
Ըստ բողոքի ակցիա իրականացնողների՝ երկու հանդիպում են ունեցել, բայց երկուսն էլ անարդյունք։
«Ընդհանրապես այս ճգնաժամի պայմաններում որևէ թանկացում չպետք է լիներ, որևէ երկրում այսպիսի բան չի եղել: ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել, բոլորը վրդովված են»,- նշեց նրանցից մեկը։