երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Հացադուլ հայտարարած երիտասարդները ստորագրահավաք են սկսել

Հացադուլ հայտարարած երիտասարդները ստորագրահավաք են սկսել

Առավոտյան էներգիաներս տեղն է լինում, իսկ երեկոյան, եթե նույնիսկ հաց էլ կերած լինեինք, նույն կերպ սպառված կլինեինք, որովհետեւ էներգիա տանում է, բայց նաեւ հասկանում ենք, որ այդ էներգիայի կարիքն ունեն այն մարդիկ, որոնք  գալիս են այստեղ, նրանց աչքերում հույս ենք տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց հացադուլ հայտարարած երիտասարդներից Նվեր Կիրակոսյանը:

«Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ ինքն իր խնդիրը լուծի, իսկ խնդիրը հանրային մոբիլիզացիան է»,-ասաց նա:

Անդրադառնալով Ազատության հրապարակում կազմակերպված ստորագրահավաքին, Նվեր Կիրակոսյանն ասաց. «Բոլոր այն մարդիկ, որնք ստորագրում են այստեղ, եւ մասնավորապես երիտասարդները, իրենք փաստում են, որ մեր առաջարկած գաղափարներն ամբողջությամբ կիսում են: Մեկնարկել է ստորագրահավաքը երեկ երեկոյան: Շուրջ հազար մարդ ստորագրել է արդեն»:

  • Կիսվել: