ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Օրբանը հայտարարել է Բրյուսելի ռազմական ծրագրերի դեմ Հունգարիայում ստորագրահավաքի մեկնարի մասին

Օրբանը հայտարարել է Բրյուսելի ռազմական ծրագրերի դեմ Հունգարիայում ստորագրահավաքի մեկնարի մասին

Հունգարիայում մեկնարկում է ստորագրահավաք՝ ընդդեմ Եվրամիության ռազմական ռազմավարության, որն ուղղված է «Ռուսաստանի դեմ հաղթանակին»: Այս մասին Կոպենհագենում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ըստ Օրբանի՝ Եվրոպան «ավելի արագ է գլորվում դեպի պատերազմ», իսկ Բրյուսելում ներկայացված նախաձեռնություններն իրական ծրագրեր չեն, այլ միայն «երազանքներ»:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մենք չենք կարող հետևել դրան առանց որևէ բան անելու։ Մենք պետք է նորից ցույց տանք, որ հունգարացի ժողովուրդը պատերազմ չի ուզում։ Հենց այդ պատճառով այսօր մենք ստորագրահավաք ենք սկսում Բրյուսելի ռազմական ծրագրերի դեմ։ Մենք կլինենք յուրաքանչյուր քաղաքում և յուրաքանչյուր գյուղում, քանի որ այժմ մեզ պետք է խաղաղություն ցանկացող յուրաքանչյուր հունգարացի»։

Հունգարիայի վարչապետը նաև նշել է, որ իր երկրի դեմ Բրյուսելում «լայնամասշտաբ արշավ» է ծավալվել՝ լրտեսության, ֆեյքերի տարածման և «իրավական մանիպուլյացիաների» մեղադրանքներով:

Նրա խոսքով՝ այդ գործողությունների նպատակն է ազդել 2026-ի խորհրդարանական ընտրությունների վրա՝ «ազգային կողմնորոշված կառավարությանը» հեռացնելու և արևմտամետ ընդդիմությանը իշխանության բերելու համար։

Ավելի վաղ Օրբանը պնդել էր, որ ԵՄ շատ երկրներ փակ դռների հետևում կիսում են իր մտահոգությունները և համաձայն են, որ Եվրոպան գնալով ավելի է մոտենում Ուկրաինայի հակամարտությանը ուղղակի ռազմական մասնակցությանը: 

  • Կիսվել: