երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գյումրու դպրոցում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել․ Պատգամավորն Արսեն Թորոսյանից պարզաբանում է պահանջել

Գյումրու դպրոցում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել․ Պատգամավորն Արսեն Թորոսյանից պարզաբանում է պահանջել

Ինչպես մամուլից հայտնի է, Գյումրու թիվ 29 դպրոցի 65 աշխատակից թեստավորվել են և 8-ի մոտ ստացվել է COVID 19-ի դրական պատասխան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

 

«Աշխատակիցներից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել Գյումրի բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։ Սակայն աշխատակիցներին տեղեկացրել են, որ պարետատունը հիմք է ընդունում առաջին թեստի պատասխանը և նրանք ստիպված են ինքնամեկուսանալ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզաբանում եմ պահանջել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- գրել է նա:

 

 

 

 

  • Կիսվել: