հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գյումրիում այսօր լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից

Գյումրիում այսօր լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նախագահը նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։

Վերածնվող Գյումրիում այս գիշեր լույս աշխարհ են եկել չորս փոքրիկներ. նախագահ Սարգսյանը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին, շնորհավորել նրանց և մաղթել, որ մանուկներն ուրախություն բերեն իրենց ծնողներին, ընտանիքներին ու Գյումրիին։

Հանրապետության նախագահը ծանոթացել է այս հիվանդանոցում աշխատող երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ, որը մեկնել էր Սուդան՝ փոխարինելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է նրա մարդասիրական գործունեությունը։
 

  • Կիսվել: