շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Գյումրիում առաջին 30 րոպեի ընթացքում պատվաստվել է 34 քաղաքացի, հերթագրված են 129-ը․ ԱՆ

Գյումրիում առաջին 30 րոպեի ընթացքում պատվաստվել է 34 քաղաքացի, հերթագրված են 129-ը․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Գյումրիում մեկնարկել է պատվաստումային օրը։ Միջոցառման առաջին 30 րոպեի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստվել է 34 քաղաքացի, հերթագրված են 129-ը։

Հիշեցնենք, որ Գյումրիում պատվաստումների օրն ընթանում է Հոկտեմբերյան կինոթատրոնի շենքում` Աբովյան փողոց 143 հասցեում։

Առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը»։

  • Կիսվել: