չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գտնվելով շփման գծին հնարավորինս մոտ` Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Գտնվելով շփման գծին հնարավորինս մոտ` Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հերթական անգամ արդարացնում է մանդատը, X-ի իր էջում հրապարակելով ԵՄ առաքելության հայտարարությունը՝ գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ըստ նրա՝ գտնվելով տեղում` շփման գծին հնարավորինս մոտ, Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը և անաչառ տեղեկություն է տրամադրում միջազգային հանրությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկվանից կեղծ լուրեր է տարածում, թե իբր Հայաստանի զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում ակտիվ տեղաշարժեր են, անձնակազմի, զրահատեխնիկայի կուտակումներ: ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտարարությամբ հերքեց Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող տեղեկությունները:

 

  • Կիսվել: