կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գրիգորյանն ու Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային զարգացումներին

Գրիգորյանն ու Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային զարգացումներին

Սեպտեմբերի 27-ին հանդիպել եմ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տնտեսական և գլոբալ հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
 
«Հանդիպմանն անդրադարձել ենք ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և քննարկել բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ ջանքերի իրականացումը։
 
Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերին։ Վերոնշյալի շրջանակներում ներկայացրել եմ ՀՀ մոտեցումները տարածաշրջանում ունենալու կայուն և երկարատև խաղաղություն»,- գրել է ԱԽ քարտուղարը։
 
 

  • Կիսվել: