Գրետա Թունբերգն այցելել է Ջերմուկ
Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր այցելել է Ջերմուկ։ Այդ մասին տեղեկացնում է բնապահպան Թեհմինե Ենոքյանը։
Իր հերթին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ COP29-ի ընթացքում Կլիմայական արդարության հայկական նախաձեռնությունը կիրականացնի մի շարք զուգահեռ ծրագրեր։ Մասնավորապես՝ 2024թ․ նոյեմբերի 14-ին նախատեսվում է համաժողով, իսկ նոյեմբերի 15-ին՝ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ»։
Հիշեցնենք՝ նախօրեին Գրետա Թունբերգն այցելել էր Հայաստանի մշակութային ժառանգության արժեքավոր օբյեկտ հանդիսացող Հաղպատի հինավուրց վանք։
Գրետան բոյկոտել է COP29-ը՝ Ադրբեջանում անցկացվելու պատճառով։ Փոխարենը նա որոշել է համերաշխությունը հայտնել Հայաստանին: