կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գործող իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունի. Սաղաթելյան

Գործող իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունի. Սաղաթելյան

Ընտրություններին մասնակցող դերակատար ուժերից շատերը հստակ հայտարարեցին, որ հետընտրական շրջանում որևէ պարագայում չեն պատրաստվում համագործակցել կապիտուլյանտ իշխանությունների հետ։ Այս մասին ՛՛Հայաստան՛՛ դաշինքի անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու հնարավորություն չունի՛՛։

Սաղաթելյանն ասաց, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներից մի քանիսն արդեն հստակ հայտնել են, որ չեն պատրաստվում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել։ Նա հիշեցրեց նաև ՛՛Հայաստան՛՛ դաշինքի դիրքորոշումւը՝ նշելով, որ այն հստակ է, և որ իրենք այս իշխանության հետ քննարկելու ոչինչ չունեն 

՛՛Մենք ունենք մեկ օրակարգ՝ քշել այս չարիքի իշխանությանը՛՛,-նշեց Սաղաթելյանը:

  • Կիսվել: