հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման, համաձայնագրի նախագծով երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախատեսվում է ստեղծել համագործակցության հիմքեր, ընդլայնել և ամրապնդել փոխգործակցության հնարավորությունները:

Համաձայնագրի կնքմամբ կկարգավորվեն ներկայումս հետբացթողումային հսկողության շրջանակում իրականացվող հարցումների պատշաճ ընթացքի ապահովման տեսանկյունից առաջացող խնդիրները, որոնք առաջանում են երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայության հանգամանքով պայմանավորված:

  • Կիսվել: