շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վազգեն Մանուկյանի հայտարարությունները

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վազգեն Մանուկյանի հայտարարությունները

Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ երեկ արած հայտարարությունները: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արարատում Մանուկյանը հայտարարել էր․

«Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք, ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին, եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անենք»։

  • Կիսվել: