շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Գիտենք, որ դրանից 208 կմ²-ը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո». պատգամավոր

«Գիտենք, որ դրանից 208 կմ²-ը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո». պատգամավոր

Կառավարող ուժը գիտի, որ ՀՀ մակերեսը 29.743 կմ2 է, և գիտենք, որ դրանից 208 կմ2–ը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո, և մենք ներկայացնում ենք այս պահանջը՝ ետ վերադարձնել այդ տարածքը․ ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանն ի պատասխան, որ Բաքվին պետք է պահանջ ներկայացնել դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Մարիա Կարապետյանը Խաչատրյանին հարցրել է, թե արդյո՞ք վերջինս գիտի այն մակերեսը, որի պաշտպանության դիրքերից Հայաստանը պետք է հանդես գա, քանի՞ կմ2 պետք է Ադրբեջանը դեօկուպացնի, որ վերականգնվի Հայաստանի տարածքը։

Խաչատրյանն էլ նշել է, թե պատգամավորը հղում է անում ՍՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզներին, բայց Հայաստանի ԶՈւ ԳՇ-ում նույնպես կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս շփման գիծը. «Կա ՀՀ կառավարության որոշում, որ շփման գիծը հավասարեցրել է պետական սահմանի հետ»։

Ըստ Խաչատրյանի՝ այսօր, երբ Ադրբեջանը 208 կմ2 օկուպացրել է, պետք է խոսել, որպեսզի վերջինս միաժամանակ վերադարձնի տարածքները. «Այսօր Ադրբեջանը մեզնից տարածք է օկուպացրել․ դա պետք է լինի առաջնային։ Դուք ասում եք՝ սենց ասենք, բա Ադրբեջանն ի՞նչ կասի։ Ինչ ուզում է, թող ասի։ Ժողովուրդն ասում է՝ 208 կմ2-ը ետ բերեք, ասում են՝ չէ։ Դուք նայեք ձեր պատասխանատվությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ոչ թե Ադրբեջանի»։

  • Կիսվել: