կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գիտելիքը նախևառաջ անվտանգություն է բոլոր առումներով, ինչը մղում է խոր և համոզիչ հաղթանակների. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Գիտելիքը նախևառաջ անվտանգություն է բոլոր առումներով, ինչը մղում է խոր և համոզիչ հաղթանակների. Ալեն Սիմոնյանի ուղերձը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է  ուսուցիչներին և աշակերտներին  Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է.

«Կրթական համակարգի սիրելի՛ պատասխանատուներ, աշակերտներ և ուսանողներ,

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքը սկսվում է հարցից, իսկ պատասխանը նոր բացահայտումների մեծ հնարավորություն է տալիս: Այն, ինչ սովորեցնում են դպրոցում, ուսումնական հաստատություններում, ամրացնում և զինում է սովորողներին, դարձնում առավել գիտակից ու շրջահայաց: Գիտելիքը նախևառաջ անվտանգություն է բոլոր առումներով, ինչը մղում է խոր և համոզիչ հաղթանակների:

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, օգտագործեք սովորելու հնարավորությունը և ուսումնական տարվա ընթացքում վերցրեք այն, ինչ հետևողականորեն և առանց հոգնելու տալիս են ուսուցիչները: Ուսումնառության հաջող մեկնարկ եմ մաղթում»:

  • Կիսվել: