երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունի. էկոնոմիկայի նախարարն այցելել է ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ

Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունի. էկոնոմիկայի նախարարն այցելել է ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ: 
 
«Այստեղ ենք՝ հասկանալու, մտքեր փոխանակելու, թե ինչպես կարող ենք համագործակցել, և ինչ արդյունքներ կարող ենք ունենալ, ինչպես կարող ենք համատեղել մեր ջանքերը` երկրի տնտեսությունը արագ վերականգնելու և հզորացնելու, որովհետև, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում որպես անկախ պետություն, ապա չենք կարող չունենալ հզոր տնտեսություն, իսկ դա առանց ուժեղ գիտելիքի չի կարող լինել: Գիտելիքահեն տնտեսությունն ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է»,- նշել է նախարարը։
 
Վ․Քերոբյանը համոզմունք է հայտնել, որ գիտական հանրություն-նախարարություն կապը կխորանա և համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ստանալ առավելագույն արդյունքներ։

  • Կիսվել: