Ղեկավարների ոչ կոմպետենտությունը ստիպեց ինձ մասնակցել երևանյան ընտրություններին, առկա խնդիրների լուծման հարցում իմ ներդրումը ունենալու համար․ Պեդրո Զարոկյան
Երևանի առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին InfoPort.am-ը զրուցել է «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Պեդրո Զարոկյանի հետ, ով տարիներ առաջ թողել է բարեկեցիկ կյանքը ԱՄՆ-ում և տեղափոխվել Հայրենիք՝ իր ներդրումը ունենալու համար նրա զարգացման և շենացման գործում։
Պ-ն Զարոկյան, ինչու՞ և ինչպե՞ս որոշեցիք հայրենադարձվել։
-Դա աստիճանական որոշում և գործընթաց էր, ես 2000 թվականից ամեն ամառ գալիս էի Հայաստան հանգստանալու, ի վերջո այստեղ բնակարան գնեցի և պասիվ եկամուտ ստանալու համար Լոս Անջելեսում ներդրումներ էի անում անշարժ գույքի մեջ: Ի վերջո, ես հասկացա, որ ապրելու ցածր գնի պատճառով կարող եմ ապրել Հայաստանում՝ առանց աշխատելու, ինչպես նաև կատարել մի կողմնակի ծրագիր, որն ինձ դուր է գալիս, որը գյուղատնտեսությունն է, ուստի 2009 թվականին տեղափոխվեցի այստեղ։
Դժվա՞ր էր արդյոք ադապտացման պրոցեսը։
-Չեմ կարող ասել, որ դժվար էր, բայց շատ խնդիրներ կային, օրինակ՝ առաջին 10 կամ ավելի տարիների ընթացքում ես չէի մտնի որևէ սրճարան կամ ռեստորան, որտեղ նախկինում չէի եղել, որտեղ նրանք ինձ չէին ճանաչում, այլապես անպայման կլիներ կռիվ նրանց կոպիտ և սարսափելի վատ ծառայության պատճառով: Իհարկե, այս նույն կռիվները եղել են ամեն անգամ, երբ ես գնում էի կառավարության շենք ցանկացած թղթային աշխատանքի համար, իմ ձայնը հայտնի է Երևանի շատ շենքերում։
Կներկայացնե՞ք, ինչո՞վ էիք զբաղվում ԱՄՆ-ում և ինչո՞վ եք զբաղվում հայրենիքում հայրենադարձվելուց հետո։
-Ես ՏՏ բիզնեսի մասնակի սեփականատեր էի, մենք առաջին ընկերություններից մեկն էինք, եթե ոչ առաջինը, որ երբևէ կատարեց Որոնման համակարգերի օպտիմալացում Search Engine Optimization (SEO) , նախքան այդ ծառայության մասին խոսք լինելը և մինչև Google-ի հայտնվելը: Google-ի հայտնվելուց հետո մենք պարզեցինք նրանց ալգորիթմները և բիզնեսը կտրուկ աճեց: Հիմա զբաղված եմ երեխաներիս դաստիարակությամբ, գյուղատնտեսությամբ, ինչպես նաև բասկետբոլով: Ես հանդիսանում եմ «Հայաստանի Մանկական բասկետբոլի զարգացում» ՀԿ նախագահը։ Գյուղատնտեսության ոլորտում հիմնականում ընկույզ և խաղող եմ աճեցնում, խաղողը օգտագործում եմ գինի պատրաստելու համար:
Ինչու՞ որոշեցիք առաջադրվել Ավագանու թեկնածու։
-Ոչ կոմպետենտ ղեկավարների պատճառած պարզունակ խնդիրներն այնքան շատ են, որ ես չէի կարող չզբաղվել դրանցով։ Հիմնական խնդիրները՝ երթևեկության, ճանապարհների, նշանների, սպորտի ոլորտներից են, և ես կցանկանայի իմ ներդրումը ունենալ դրանց լուծման հարցում։
Ըստ Ձեզ, որո՞նք են Երևանի առջև ծառացած ամենա առանցքային խնդիրները։
-Հիմնական խնդիրների մասին բոլորը գիտեն, բայց այն, ինչ ինձ իսկապես անհանգստացնում է, մանկական սպորտի նկատմամբ ուշադրության պետական իսպառ բացակայությունն է: Մենք Երևանում եղանակային էքստրեմալ պայմաններ ունենք, ուստի ցուրտ ձմեռների և ամառվա իսկապես շոգ օրերին բացօթյա խաղն անհնար է, և ընդամենը 7-8 ամիս երեխաները կարող են սպորտով զբաղվել բացօթյա: Այսպիսով, քանի ազատ մուտքով փակ մարզադահլիճ ունենք Երևանում, որտեղ երեխաները կարող են սպորտով զբաղվել, որտեղ եղանակը չի ազդում նրանց վրա: Պատասխանը 0 է!
Կարող եմ նաև ավելացնել, որ մենք պետք է դադարենք վատնել մեր սահմանափակ զբոսայգիները սրճարաններ և շատերվաններ կառուցելու վրա, փոխարենը զբոսայգիներում պետք է կառուցվեն սպորտային համալիրներ և լողավազաններ երեխաների համար, ինչպես անում են ԱՄՆ-ում։
Ինչպե՞ս եք Դուք տեսնում այդ խնդիրների լուծումը։
-Այնտեղից, որտեղից ես եկել եմ, մենք ունենք 3-ից և ավել հանրային մարզադահլիճ յուրաքանչյուր համայնքում, և օրվա ցանկացած ժամին մինչև ուշ երեկո երեխաները կարող են գնալ անվճար սպորտով զբաղվել: Իմ նպատակն է ապահովել բաց մարզասրահի քաղաքականություն մեր դպրոցների մարզադահլիճների հետ յուրաքանչյուր թաղամասում, եկեք բաժանենք մարզադահլիճների ժամերը ֆուտբոլի բասկետբոլի, վոլեյբոլի և այլն… որ երեխաները խաղան բոլոր 12 ամիսների ընթացքում: Մեր հանրային առաջնորդները պետք է հասկանան, որ հանրային սեփականությունը պատկանում է հանրությանը, այլ ոչ պետական աշխատողների անձնական սեփականությունն են:
Մենք կարող ենք նաև մարզադահլիճներ տրամադրել ՀԿ-ներին, ինչպիսիք են ՀԲԸՄ-ն (AGBU), Հոմենթմենը (Homentmen) և այլն, որոնք Սփյուռքի երեխաներին սպորտով զբաղվելու հարցում փորձ ունեն, ինչո՞ւ նույնը չանեն Երևանում: Ներկայումս մասնավոր սպորտային ակումբների մեծ մասի աբոնեմենտները արժեն 10,000-ից 20,000 դրամ, և երեխաների մեծ մասի համար դրանք հասանելի չեն։ Նաև մասնավոր ակումբներում շաբաթական 2-3-օրվա պարապմունքները բավարար չեն սպորտը զարգացնելու համար, ուստի մարզադահլիճները պետք է ազատ լինեն երեխաների համար, որ իրենք ազատ ժամերիրն խաղախան և կատարելագործվեն, ահա այդպես են չեմպիոններ ստեղծցում: