շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ղազախստանում տեղակայված է ՀԱՊԿ-ի ավելի քան 2 հազար խաղաղապահ և 250 միավոր զինտեխնիկա

Ղազախստանում տեղակայված է ՀԱՊԿ-ի ավելի քան 2 հազար խաղաղապահ և 250 միավոր զինտեխնիկա

Ղազախստանում ՀԱՊԿ-ի 2030 զինծառայող և 250 միավոր զինտեխնիկա իրականացնում են խաղաղապահ խնդիրներ, այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում նա նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն իրականացնում են օդանավակայանների, ռազմական պահեստների և ռազմավարական այլ օբյեկտների ծածկույթի և անվտանգության ապահովման գործառույթներ։

Տոկաևի խոսքով՝ ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր արդիականությունն ու արդյունավետությունը՝ որպես հեղինակավոր ռազմաքաղաքական կազմակերպություն։

  • Կիսվել: