երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանի առնչությամբ Ղազախստանը միշտ պաշտպանել է տարածքային ամբողջականության սկզբունքը. Ղազախստանի նախագահ

Ադրբեջանի առնչությամբ Ղազախստանը միշտ պաշտպանել է տարածքային ամբողջականության սկզբունքը. Ղազախստանի նախագահ

Ադրբեջանի առնչությամբ Ղազախստանը միշտ պաշտպանել է տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարծում եմ՝ այդ արդարացի սկզբունքը ամբողջովին համապատասխանում է միջազգային ժամանակակից իրավունքին, ուստի այստեղ կան նույն դիրքորոշումը, նույն մոտեցումները, ընդհանուր հայացքները։ Գտնում եմ, որ դա լավ հիմք է մեր հարաբերությունների հետագա զարգացման համար՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ու Ղազախստանի նախագահները: Նրանք համատեղ հռչակագիր են ստորագրել:

  • Կիսվել: