Ղազախստանի ԱԳ նախարարը հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» խիստ կարևորության մասին Միջին միջանցքի համար
Այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» խիստ կարեւորության մասին Միջին միջանցքի համար։
Նա տեղեկացրել է, որ իր գործընկեր Արարատ Միրզոյանն իրեն ծանոթացրել է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։