չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ղարաբաղի հարցը ոմանց համար եղել ու մնում է իշխանություն տալու, առնելու միջոց. Փաշինյան

Ղարաբաղի հարցը ոմանց համար եղել ու մնում է իշխանություն տալու, առնելու միջոց. Փաշինյան

«Պատերազմից հետո տեսաք՝ ինչ իրադարձություններ տեղի ունեցան: Պարզվեց՝ պատերազմի պահին 5 հազար մարդ կա, որ պատրաստ է կառավարության շենքի վրա գրոհել, մինչդեռ գրոհելու տեղը բոլորովին ուրիշ էր: Պարզվեց՝ ՀՀ-ում քաղաքական գործիչներ կան, որ պատերազմի ընթացքում զանգում էին գեներալներին՝ իրենց ասելով: Ու ոչ թե ասում էին՝ գնացեք ու հակառակորդին հաղթեք, այլ ասում էին եկեք Երևանում իշխանության հարցը լուծեք, որովհետև Ղարաբաղի հարցը ոմանց համար եղել ու մնում է իշխանություն տալու, առնելու միջոց: Շատ լավ, Ղարաբաղի հարցը իշխանություն առնելու միջոց էր, բայց այդ իշխանությունն առնելուց հետո ի՞նչ արվեց ՀՀ-ի հետ»,- Մյասնիկյան համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, չպետք է թույլ տալ, որ Արցախյան պատերազմի նահատակների արյունը ոմանք քաղաքական վաճառականի նման փորձեն առևտրի առարկա դարձնել:

«Մեզ ժողովուրդն այսօր մեզ ամենաշատը մեղադրում է, որ կոռուպցիայի դեմ բավարար արդյունավետությամբ պայքար չենք տարել: Այդ մեղադրանքի մեջ ժողովուրդը ճիշտ է, բայց, մյուս կողմից, ես ուզում եմ արձանագրել, որ մենք հիմա արդեն ստեղծել ենք մեխանիզմներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնենք առավել արդյունավետ: ՀՀ-ում ընդունվել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, օրենք է ընդունվել, որ ձևավորվի Հակակոռուպցիոն դատարան, օրենք է ընդունվել, որով մենք ներդրում ենք ապօրինի գույքի բռնագանձման մասնագիտացված դատավորներ: Խոստացել ենք ու խոստանում ենք՝ կոռուպցիայի դեմ պայքարում լինելու ենք հետևողական»,- շեշտեց Փաշինյանը:

  • Կիսվել: