հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գևորգ Պապոյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Գևորգ Պապոյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Այսօր ընդունեցի ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Հանդիպման սկզբում նշեցի, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ ընդգծեցի է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Առաջարկեցի դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում չինական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Հանդիպման վերջում դեսպանին ներկայացրեցի նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: