հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գերիների վերադարձի հարցը առաջնահերթություններից է․ Կոպիրկին

Գերիների վերադարձի հարցը առաջնահերթություններից է․ Կոպիրկին

Ռուսաստանը կշարունակի աշխատել Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
 
«Գիտեք, որ այս թեման մշտապես գտնվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի ղեկավարության, խաղաղապահների ուշադրության կենտրոնում։ Ոչ վաղ անցյալում Հայաստան վերադարձվեցին 5 անձինք, այդ աշխատանքը շարունակվում է»,- նշեց դեսպանը։
 
Կոպիրկինի խոսքով, գերիների վերադարձի հարցը առաջնահերթություններից է, և Մոսկվան կշարունակի զբաղվել դրանով։
 
Դեսպանը հիշեցրել է, որ Ռուսաստանը միշտ պաշտպանել է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման սկզբունքը։
 
«Մենք աշխատում ենք՝ համաձայն իրավիճակի զարգացման։ Բայց կրկնում եմ՝ աշխատանքը շարունակվում է և կշարունակվի, հուսով եմ, որ խնդիրը կլուծվի»,- ասաց դեսպանը։
 

  • Կիսվել: