հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Գեղարքունիքի մարզում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոս»-ից

Գեղարքունիքի մարզում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոս»-ից

Գեղարքունիքի մարզում «Փարոս» համակարգի ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկվել է 983 ընտանիք։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը:

«Վերականգնվել է արդարությունը, ջիպեր, առանձնատներ ունեցողները զրկվել են «Փարոս» համակարգից: Դա բերում է նրան, որ պետությունն իր գումարները խնայում է և տարվա վերջում 239 ընտանիքի տրամադրել ենք անասուններ, որոշակի գումար, որ անապահով ընտանիքները զբաղվեն անասնապահության»,-ասաց Գնել Սանոսյանը:

«Փարոս» համակարգում ընդհանուր թվով եղել էր 12 հազար ընտանիք:

  • Կիսվել: