շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Գայանե Մելքոմ Մելքոմյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

Գայանե Մելքոմ Մելքոմյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հայտնել է պաշտոնից ազատման մասին:

՛՛Սիրելի՛ ընկերներ, երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։

Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։

Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել  է նա։

  • Կիսվել: