երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Մահամմադ Ամին Ռասուլզադեի մահվան կապակցությամբ ադրբեջանական միջոցառումներին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Մահամմադ Ամին Ռասուլզադեի մահվան կապակցությամբ ադրբեջանական միջոցառումներին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Մահամմադ Ամին Ռասուլզադեի մահվան կապակցությամբ ադրբեջանական միջոցառումներին։ Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը։

«Ամիսներ առաջ Ադրբեջանում սկսված բռնարարի մեծարանքի արարողությունները այժմ էլ շարունակվում՝ ի դեմս Մահամմադ Ամին Ռասուլզադեի մահվան 69-րդ տարելիցի։ Բոլորովին վերջերս նշվեց Մ․Է․ Ռասուլզադեի 140 ամյակը։ Նախագահական արտահերթ ընտրությունների ֆոնին ընդդիմադիր Մուսավաթ կուսակցույթան բոյկոտի պայմաններում մուսավաթականների ընտրազանգվածի համակրանքը շահելու նպատակով «հայերին տարածքներ զիջած» դավաճանը վերածվեց պետականաստեղծ հերոսի։ Նման այլակերպումներն ու ընտրանքայնությունն ամենևին խորթ չեն ադրբեջանական քարոզչական մեխանիզմներին։ 

Այժմ էլ, Ադրբեջանի նախագահի հրամանագրով բարեկարգվել է Անկարայում գտնվող  Ռասուլզադեի  գերեզմանը։ Ադրբեջանը բարեկարգում է ազգայնական գաղափարախոսությամբ գործած և նացիստական վարչակարգի հետ համագործակցած մի գործչի գերեզմանը, ով իր կենդանության օրոք իր ունեցած համոզումներով բազում դժբախտությունների պատճառ է դարձել։ Այս փաստը մի համապարփակ վկայություն է այն մասին, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվում Ադրբեջանը։ 

Ռասուլզադեն ներկայացվում է որպես Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հայր ոչ այնքան այն պատճառով, որ եղել է այդ պետության ղեկավարներից մեկը, այլ որովհետև զարգացրել է ադրբեջանական ազգայնականությունը, որն այսօր վերաճել է նացիզմակերպ երևույթի՝ պատրաստ ոչնչացնելու ամենայն այլը, մասնավորապես՝ հայկականն ու քրիստոնեականը։ Սակայն Ռասուլզադեին հերոսացնելուց առաջ ինչու՞ ադրբեջանական իշխանությունները չեն վերհիշում, որ հենց Ռասուլզադան է կիսում 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ը Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածի պատասխանատվությունը, ինչու՞ չեն վերհիշում, որ երկրորդ աշխարհամարտի ամենաթեժ օրերին, երբ հայությունը, այդ թվում գարդմանահայության ամենափայլուն ներկայացուցիչները՝ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և այլք, կենաց ու մահու պայքար էին մղում նացիզմի դեմ, այդ նույն Ռասուլզադան Բեռլինում նացիստական բարձրաստիճան պաշտոնյանների հետ միջոցառումներ էր անցկացնում, ադրբեջանցիների հավաքագրում, նաև կամավորական հիմունքներով։ Ռասուլզադային հերոսացնելիս՝ արդյո՞ք Ադրբեջանը կարող է նացիզմի դեմ պայքարում մի պատկառելի օրինակ բերել, խիստ կասկածելի է։ 

Եվ նման երեսպաշտության պարագայում Ադրբեջանը դեռ մեղադրում է Հայաստանին հակամարդկային արարքների մեջ։ Ադրբեջանի նախագահի մակարդակով հայերն առհասարակ քանիցս որակվել են որպես «ֆաշիստ» այն պարագայում, երբ հենց այսօր Լեռնային Ղարաբաղում ամեն օր պետականորեն պղծվում, խեղվում, յուրացվում, ոչնչացվում է ամենայն հայկականը։ Սա քարոզված «բազմամշակութայնության» չգոյության  լավագույն ցուցիչն է»։ 

  • Կիսվել: