շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գալուզինն ու Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը

Գալուզինն ու Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հունվարի 17-ին ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին նրա խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը։ Ռուսական կողմն ընդգծել է այս ոլորտում եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածությունների վրա։

 

 

 

  • Կիսվել: