ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գագիկ Ծառուկյանը ստեփանավանցիներին կոչ է արել գնալ ընտրության հանուն վաղվա օրվա

Գագիկ Ծառուկյանը ստեփանավանցիներին կոչ է արել գնալ ընտրության հանուն վաղվա օրվա

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները մայիսի 30-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզում են։

Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ստեփանավան քաղաքում իր ելույթի ժամանակ նշել է, որ սպորտի ոլորտում մինչ այս մեծ փոփոխություններ արվել են, բայց դեռ շատ անելիքներ կան։

«Հայաստանի բոլոր համայնքներում պետք է սպորտդպրոցներ կառուցվեն, որ երեխաները կտրվեն փողոցից։ Մենք պետք է ունենանք առողջ երիտասարդներ, հետևաբար նաև առողջ ապագա»,-ասել է նա։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այսօրվա երիտասարդների գիտելիքները պետք է օգտագործվի  երկիրը շենացնելու համար։

«Այն ինչ խոստացել եմ, անելու եմ։ Այսօր բոլորին մի բան է հետաքրքրում, որ երկիրը խաղաղ լինի, մարդիկ աշխատանք ունենան։ Ես ո՛չ պաշտոն եմ ուզում, ո՛չ ճանաչում, ո՛չ էլ փող, ամեն ինչն էլ Աստծո կամոք ունեմ, գնացեք ընտրության, քանի որ դրանից է կախված ձեր վաղվա օրը»,-ասել է ԲՀԿ առաջնորդը։

 

  • Կիսվել: