կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գագիկ Մելքոնյանը ԵԽ-ի բանաձևը համարում է Հայաստանը վերացնել փորձողներին ուղղված մեսիջ

Գագիկ Մելքոնյանը ԵԽ-ի բանաձևը համարում է Հայաստանը վերացնել փորձողներին ուղղված մեսիջ

Օրերս ԵԽ-ի ընդունած բանաձևը կարևորագույն ազդակ է ներկայումս Հայաստանի հանդեպ իրականացվող քաղաքական, տնտեսական և անվտանգային ճնշումներին դիմագրավելու առումով։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Չնայած իր խորհրդակցական բնույթին՝ այն լուրջ մեսիջ է տարածաշրջանի այն խաղացողներին, որոնք փորձում են վերջնականապես թուլացնել, իսկ ավելի ճիշտ վերացնել ՀՀ-ն։ Այս իրավիճակում ամենակարևորը վերջական ու վճռական որոշում կայացելն է ու դրան հավատարիմ մնալը»։

Ըստ Մելքոնյանի՝ 90-ականների կեսերին հաղթանակած ՀՀ-ի իշխանությունները չկարողացան վճռական լինել ու ընտրություն կատարել փուլային ու փաթեթային լուծումների միջև։

Նա նշեց. «Դրա արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն, ապա «Հոկտեմբերի 27», «Մարտի 1» և այլն։ 2010-13թթ Եվրոպայի հետ հարաբերություններում լուրջ առաջընթաց կար, ու թվում էր, թե եվտոինտեգրացումն այլընտրանք չունի, դարձյալ անվճռականության արդյունքում մեկ գիշերվա ընթացքում հայտնվեցինք ԵԱՏՄ-ի կազմում։

Մեզ փորձում էին համոզել, որ դա երաշխիք է Հայաստանի ու Արցախի խաղաղության ու անվտանգության համար, մինչդեռ ստացանք 2016-ի քառօրյա ու 2020թ-ի 44-օրյա պատերազմները, այնուհետև Արցախի շրջափակում ու հայափաթում։ Այսօր, երբ մեր երկիրը բախտորոշ ընտրության առաջ է կանգնած, նախորդ սխալների պատասխանատու ուժերը դարձյալ գուշակում են սպասվող տնտեսական ճգնաժամի ու պատերազմի սպառնալիքի միջոցով հասարակության մեջ վախի ու հուսահատության մթնոլորտ ստեղծել ու կասեցնել երկրի առաջընթացը»:

  • Կիսվել: