ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ԳԱԱ որոշ ինստիտուտներ կփակվեն

ԳԱԱ որոշ ինստիտուտներ կփակվեն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք արդյունք չեն տալիս պիտի փակվեն։

«Այն ինստիտուտները, որոնք տարիներով աշխատել են ու ոչ մի պրոդուկտ չեն տվել, պիտի անհապաղ փակվեն։ Իսկ այն ինստիտուտները, որոնք աշխատում ու արդյունք են տալիս, մեր գլխի վրա տեղ ունեն»,- հայտարարեց նախարարը:

Ավելին, արդյունավետ աշխատող ինստիտուտներին նախարարը պետական աջակցություն, պետական պատվեր ու ֆինանսավորում խոստացավ։

«Այն ինստիտուտները, որոնք տարիներով աշխատել են ու ոչ մի պրոդուկտ չեն տվել, պիտի անհապաղ փակվեն։ Իսկ այն ինստիտուտները, որոնք աշխատում ու արդյունք են տալիս, մեր գլխի վրա տեղ ունեն»,- ասաց նա։

  • Կիսվել: