Ֆունդամենտալ խնդիր ունենք ոստիկանության մի քանի ծառայողի մասով. Արամ Վարդևանյան
Ցավոք, ֆունդամենտալ խնդիր ունենք ոստիկանության մի քանի ծառայողի մասով, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Կան ոստիկաններ, որոնց չեմ պատկերացնում, որ ոստիկան են։ Կարող է՝ ուղղակի հայտնվել են այդ համազգեստի մեջ։ Ես չեմ կարող ընկալել մեկին, որին ասես՝ եղբայր, Համբիկ Սասունյանն է, ու իրեն ձերբակալեն։ Չեմ պատկերզցնում, որ հայ ոստիկանը նման պարգև տա թուրքին և ադրբեջանցուն», - ասաց Արամ Վարդևանյանը։
Պատգամավորի խոսքով՝ երեք անգամ էլ իրեն են փորձել բերման ենթարկել։
Նա նկատեց, որ կան նաև պարկեշտ ոստիկաններ։