չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆրանսիայի ԱԳ և պաշտպանության նախարարներն իրենց ռուս գործընկերների հետ անդրադարձել են ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին

Ֆրանսիայի ԱԳ և պաշտպանության նախարարներն իրենց ռուս գործընկերների հետ անդրադարձել են ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, տեղեկացնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հաղորդագրության մեջ, մաասնավորապես, ասված է. ՛՛Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղ համաձայնության հասնելու համար Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի ջանքերը համատեղելու առնչությամբ՛՛:

 

  • Կիսվել: