Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին․ Մակրոն
Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցը բացելու գործողություններին: Այս մասին հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, որ Փարիզը պատրաստ է օգնել, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք հակամարտության կողմ չենք, ուստի Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցը բացելու կամ ազատագրելու գործողություններին ներկայիս համատեքստում», – ասել է Մակրոնը Մերձավոր Արևելքում հակամարտությունները քննարկելու նպատակով հրավիրված կառավարության նիստին։
Այս հայտարարության ֆոնին Թրամփը նշել է, որ Մակրոնը շուտով կարող է կորցնել իր պաշտոնը:
Հիշեցնենք, որ Երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ Թրամփը նշել էր, որ խոսել է Մակրոնի հետ՝ Հորմուզի նեղուցը բացելու դաշնակիցներին համոզելու իր դիրքորոշման վերաբերյալ, և առաջարկել էր, որ Մակրոնը միանա ԱՄՆ-ի ջանքերին։


