«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն անմեղ ճանաչվեց
ՀՀ քննչական կոմիտեն կարճել է հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
2019-ի ապրիլի 19-ին Բարսեղ Բեգլարյանի դեմ նոր քրեական գործ էր հարուցվել:
Ըստ տեղեկությունների` այն կապված է «Ֆլեշ» ընկերության բաժնեմասերի հետ, թեեւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հերքել էր, որ քրեական գործն ընկերության բաժնեմասին է վերաբերում: Եվ վերլուծելով իրավիճակը՝ Բարսեղ Բեգլարյանի դեմ կար հարուցված երեք քրեական գործ, որոնցից մեկը քննվում էր քննչական կոմիտեում, եւ, ահա, այն կարճվեց, մեկ այլ քրեական գործ, որն առնչվում էր «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ին, գտնվում է դատարանում:
Այս տարվա սկզբին ՀՔԾ-ն հայտարարեց, որ ավարտվել է Սերժ Սարգսյանի՝ Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործով նախաքննությունը: