երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եզրափակվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցն Ուրուգվայ

Եզրափակվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցն Ուրուգվայ

Եզրափակվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ուրուգվայ: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։
 
«Բացի Ուրուգվայի գործադիր և օրենսդիր մամինների ներկայացուցիչների հետ հանդիպումներից, հանգամանալից քննարկումներից, այցը պատմական էր Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումով: ՀՀ դրոշը բարձրացվեց ՀՀ դեսպանության առջև՝ խորհրդանշելով ինչպես երկու ժողովուրդների, երկու երկրների միջև ձևավորված ամուր, խորը կապերը, այնպես էլ համագործակցությունը տարբեր գործնական ուղղություններով առաջ տանելու երկուստեք արտահայտված պատրաստակամությունը»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: