Եզակի դեպք է, որ երկրի ղեկավարը արհամարհում է Ծաղկազարդի տոնը եւ գաղտագողի առավոտից ընկել է գյուղերը. Գեղամ Մանուկյան
Այս հանրահավաքը հատուկ կեսօրից հետո հրավիրվեց, որովհետեւ ամեն հավատացյալ հայ մարդ Ծաղկազարդին առնվազն գնում է եկեղեցի, առնվազն մի պահ ինքն իրեն իր հավատքի հետ է պահում: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Դեմիրճյանի փողոցում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, հավելելով, որ իր տաբերություն այդ ժողովրդի, Նիկոլ Փաշինյանը Ծաղկազարդի տոնին վաղ առավոտից գաղտագողի ընկել է գյուղերը:
«Եզակի դեպք է, որ ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը նույնիսկ Ծաղկազարդի տոնն է արհամարում ու գաղտնագողի գյուղեր այցելում»,-ասաց նա: