Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 26-ին Բիշքեկում
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին Բիշքեկում՝ առերես ձևաչափով: Այս մասին հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
Նրա խոսքով՝ կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 և 2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրներն ու առանցքային ուղղությունները:
Մալկինան նաև հայտնել է, որ նախատեսվում է քննարկել արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանց իրականացման ժամանակ ԵԱՏՄ երկրներին ֆինանսական աջակցության տրամադրման մասին դրույթը: