չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եվրամիությունը վերջապես պետք է կարմիր գծեր սահմանի Էրդողանի համար. Ավստրիայի կանցլեր

Եվրամիությունը վերջապես պետք է կարմիր գծեր սահմանի Էրդողանի համար. Ավստրիայի կանցլեր

Եվրամիությունը պետք է հրաժարվի Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և պատժամիջոցներ կիրառի Հունաստանի հետ ծովային վեճի և լրագրողների ու ընդդիմության անդամների դեմ ճնշումների պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

«Մենք վերջապես պետք է հստակ արձագանք տեսնենք Թուրքիայի գործողություններին», ասել է  Կուրցը Բրյուսելում:

«Եվրամիությունը պետք է վերջապես կարմիր գծեր սահմանի նախագահ Էրդողանի համար, ինչը նշանակում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների եւ անդամակցության բանակցությունների դադարեցում », - նշել է նա։

 

  • Կիսվել: