ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե ընդդիմությունը սահմանված ժամկետում չի նշանակում թեկնածու, ապա առաջադրելու հնարավորությունն անցնում է ամենամեծ թվակազմ ունեցող խմբակցությանը. Վլադիմիր Վարդանյան

Եթե ընդդիմությունը սահմանված ժամկետում չի նշանակում թեկնածու, ապա առաջադրելու հնարավորությունն անցնում է ամենամեծ թվակազմ ունեցող խմբակցությանը. Վլադիմիր Վարդանյան

«Ընդդիմությունն այս պաշտոնների համար մշտապես կարող է թեկնածու առաջադրել, դա նրանց քվոտայի շրջանակում է: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը պատկանում է «Հայաստան» պատգամավորական խմբակցությանը: ԱԺ կանոնակարգ-օրենքը հանձնաժողովի նախագահների պարագայում նախատեսում է համապատասխան փոփոխություններ, եթե ընդդիմությունը չի նշանակում կամ հրաժարվում է սահմանված ժամկետում նշանակումներ կատարել, ապա թեկնածու առաջադրելու հնարավորությունն անցնում է ամենամեծ թվակազմ ունեցող խմբակցությանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Իսկ, ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակի պաշտոնին, ապա  ըստ ՔՊ պատգամավորի՝ այս պաշտոնի փոխանցում որևէ պարագայում նախատեսված չէ:

  • Կիսվել: