հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե քաղաքական պատճառով չբացահայտվող գործեր կան, ապա դրանց չբացահայտման հանգամանքները վերաբերում են ոչ թե մեր, այլ նախկին կառավարությանը. վարչապետ

Եթե քաղաքական պատճառով չբացահայտվող գործեր կան, ապա դրանց չբացահայտման հանգամանքները վերաբերում են ոչ թե մեր, այլ նախկին կառավարությանը. վարչապետ

Իմ քաղաքական մերձավորներից կալանքի տակ գտնվող մարդ կա: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ չկա քաղաքական պատճառով չբացահայտվող կոռուպցիոն գործ:

՛՛Փաստն այն է, որ այսօր կալանքի տակ ունենք մարդ, ով կալանքի պահին եղել է գործող նախարար, ունենք, որ կալանքի պահին եղել է կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, ունենք կալանքի տակ գտնվող մարդ, որ կալանքի պահին եղել է նախարարի տեղակալ, ՔՊ կուսակցության անդամ, կալանքի պահին եղել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ և այլն: Որևէ մեկը հիմք չունի ասելու, թե Հայաստանում որևէ կոռուպցիոն գործ կա, որը քաղաքական պատճառով չի բացահայտվում:

Եթե քաղաքական պատճառով չբացահայտվող գործեր կան, ապա այդ գործերի չբացահայտման հանգամանքները վերաբերում են ոչ թե մեր, այլ նախկին կառավարությանը: Այսօր էլ նախկին իշխանության ներկայացուցիչներ ամենատարբեր օղակներում ունեն լծակներ, ծանոթներ, կապեր և այլն՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: