ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք, մանավանդ, որ այդքան զազրախոսել են․ Բագրատ Սրբազան

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք, մանավանդ, որ այդքան զազրախոսել են․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այցելել է Ազգային ժողով: «Քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտավորականների հետ հանդիպել ենք, հիմա էլ հանդիպում ենք ԱԺ խմբակցությունների հետ։ Քննարկելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքներն ու հասկանանք, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու»,-հայտարարեց նա:

Հարցին՝ ՔՊ-ի հետ եւս հանդիպելու է, նա պատասխանեց. «Եկել ենք, եթե այստեղ են, ուզում եմ, կհանդիպենք սիրով: Մանավանդ, որ այդքան զազրախոսել են։ Խոստովանության ժամ էլ կարող է լինել, թե ինչու են զազրախոսել»:

Դիտարկմանը, ոևր ՔՊ-ից ասել են, որ ինքը պետք է ապաշխարհի, Բագրատ Սրբազանն ասաց. «Եթե զազրախոսության շքերթը շարունակվում է, ապա ասեմ, որ 30 տարի է՝ ես ապաշխարհում եմ»:

Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, նա ասաց. «Առաջին նախագահի հետ կապված որոշ հարգելի պատճառ կա, որի մասին չեմ կարող պարզապես խոսել: Մերժելու բան չկա, զուտ հանգամանքներով է պայմանավորված»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բագրատ Սրբազանը հանդիպում է ունեցել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ:

  • Կիսվել: