չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եթե քաղաքացին դիմակ չկրելով մեր պետությանը պատճառելու է 30-50 հազար դրամանոց վնաս, արդյոք արդարացված չէ դիմակ չկրելու համար 10 հազար դրամ տուգանքը․ Բաբկեն Թունյան

Եթե քաղաքացին դիմակ չկրելով մեր պետությանը պատճառելու է 30-50 հազար դրամանոց վնաս, արդյոք արդարացված չէ դիմակ չկրելու համար 10 հազար դրամ տուգանքը․ Բաբկեն Թունյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վկայակոչեց «The Economist» պարբերականի վերլուծությունը, որի համաձայն, ըստ կատարված հաշվարկի բնակչության շրջանում դիմակների կրումը 15 տոկոսով բարձրացնելով հնարավոր է կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի քանակը նվազեցնել 1,5 տոկոսով և խուսափել լոքդաունից։

Բացի այդ, ըստ Թունյանի, նույն պարբերականի վերլուծաբանների հաշվարկով մեկ ամերիկացու մեկ օրվա դիմակ կրելու տնտեսական արժեքը կազմում է 56 ԱՄՆ դոլար։ Այսիքնն՝ եթե մարդը մեկ օր դիմակ չի կրում, ապա ինքը տնտեսությանը պատճառում է 150 անգամ ավելի վնաս, քան դիմակի արժեքն է։

Այս վերլուծության հրապարակումից հետո Թունյանը դիմելով՝ հիմնականում ընդդիմադիր գործընկերներին, հայտարարեց․ «Ասում եք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, այս նույն մեթոդը կարելի է մեր մոտ էլ տեղափոխել՝ այլ թվերով․ եթե ամեն քաղաքացի իր դիմակ չկրելով մեր պետությանը պատճառելու է 30-40-50 հազար դրամանոց վնաս, ես մարդկային կյանքերի մասին չեմ խոսում, փողի մասին եմ խոսում, որովհետև դուք էլ էիք փողի մասին խոսում, արդյոք արդարացված չէ 10 հազար դրամ տուգանք սահմաները դիմակ չկրելու համար։ Խնդրում եմ՝ էնպիսի տպավորություն չստեղծեք, որ պետության նպատակը տուգանքներ հավաքելն է սեփական քաղաքացիներից»։

Նշենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթ ՀՀ-ում արտակարգ դրությունը չեղարկելու և կարանտին հայտարարելու մասին։

  • Կիսվել: