Եթե որոշեն չվերցնել մանդատները, գոնե այդքանով ազնիվ կլինեն, կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան. Փաշինյանը՝ ընդդիմության մասին
Ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պետք է արդյոք վերցնեն մանդատները, և եթե որոշեն չվերցնել, իշխող թիմը դիմելու է Սահմանադրական դատարան կամ այլ գործընթացներ ձեռնարկելու է, որպեսզի մանդատներն անցնեն այլ ուժերի:
«Իրենք սկզբունքորեն մանդատ չունեն էլ, որ մանդատ վերցնեն, կամ իրենց որոշելու հարցն է: Եթե որոշեն չվերցնել, գոնե այդքանով ազնիվ կլինեն, կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան: Թե չէ, գալու են, իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են խորհրդարանի դահլիճով մեկ»,- ասաց նա:



