չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Եթե նրանք 2 տարի էլ մնան իշխանության, մենք պետականությունը կկորցնենք. Գևորգ Գորգիսյան

Եթե նրանք 2 տարի էլ մնան իշխանության, մենք պետականությունը կկորցնենք. Գևորգ Գորգիսյան

Հույս ունեմ, որ այնքան խելամտություն կունենան, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան, որովհետև, ըստ բոլոր հաշվարկների, Փաշինյանը պետք է ամսի 25-26-ին հրաժարական տա, իսկ դա կնշանակի Ընտրական օրենսգրքի փոփոխություն, երբ վարչապետն արդեն հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է, հուսով եմ, որ իրենք այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Հարցին, թե Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի, ի՞նչ ապագա կունենա դիմումը, նա նշեց.

«Եթե հիմա ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն պետք է ղեկավարի Անդրանիկ Քոչարյանը և այնտեղ 11 հոգուց 7-ը պետք է լինեն իմքայլական, դա նպատակահարմար չէ, վստահ էլ չեմ, որ մենք պաշտոնապես այդ նամակը ստացել ենք: Իսկ մենք առաջարկել էինք պարետետային հանձնաժողով ստեղծել, որը պետք է հավասար մասնաբաժնով բաղկացած լիներ խորհրդարանական ուժերից, ՄԻՊ-ի գրասենյակից, որը մերժվել է: Այն մարդիկ, ովքեր ամբողջ պատերազմի ժամանակ սատարել են վարչապետի բոլոր գործողություններին, որևէ կերպ շահագրգիռ չեն լինելու, որ որևէ խնդիր բացահայտվի»:

Դիտարկմանը, թե ԲԴԽ նախագահի պաշտոնանկության վերաբերյալ ԼՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի, Գորգիսյանը նշեց, որ իշխանության կողմից հերթական անիմաստ էներգիայի վատնումն է.

«Ինչ եկել են իշխանության, դատական իշխանություն են փոխում, իրենց նշանակած ԲԴԽ-ն իրենց նշանակած անդամներով անում են այն, ինչ իրենք չէին ուզում, ՍԴ-ն որոշում է կայացնում, որը չկայացնելու համար նրա հետևից էին ընկել, այս ամենը աբսուրդի կոմեդիա է: Այս մարդիկ պետությունը, պետականությունը, պետական ինստիտուտները, իշխանության ճյուղերը, դրանց միմյանց փոխզսպելու իմաստը, չեն հասկանում ինչ է: Իրենք ուզում են մի հատ Նիկոլ Փաշինյան լինի, ասի՝ գյադեք, այսկողմ անցեք, այնկողմ անցեք, չի կարելի այսպես, նրանք ամեն ինչ քանդում են: Պնդում եմ, եթե նրանք շարունակեն երկու տարի էլ մնալ իշխանության, մենք պետականությունը կկորցնենք, որովհետև այս մարդիկ ապիկար, բայց ինքնասիրահարված, գոռոզ, ինչքան մեղք կա, դրա մարմնավորումն են, ու երկիրը տանում են կործանման»:

  • Կիսվել: