Եթե Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին, ուրեմն նման քայլը ճիշտ ենք գնահատել․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ այն քննադատություններին, որոնք կապված են ՀՀ վարչապետի կողմից Վրաստանի «Վրացական երազանքի» հաղթանակի համար շնորհավորական ուղերձ հղելու հետ:
«Եթե վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին, ուրեմն տվյալ ժամանակահատվածում նման քայլը ճիշտ ենք գնահատել»,- ասաց նա։