Եթե մարդը Հայաստանում ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն ուզում եք ընդունեք, ինչ փող ուզում է՝ ծախսեք. Փաշինյան
Ժողովրդագրության ֆունդամենտալ հարցը հետեւյալն է. «ՀՀ քաղաքացին էս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ չի տեսնում. Եթե սոցիալ հոգեբանական մակարդակում մարդն ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն ուզում եք ընդունեք, ինչ փող ուզում է՝ ծախսենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում մինչեւ 2040 թվականը ժողովրդագրության բրելավման ռազմավարության քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր բոլոր ռազմավարությունները նրա մասին են, որ ՀՀ-ն մի տեղ է, որի հետ արժե կապել սեփական եւ սեփական սերունդների կյանքը»,-ասաց նա: