երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եթե մանդատը վայր դնելու մտադրություն ունենայի, կդնեի, ոչ մի խոչընդոտ չկա վայր դնելու, և ոչ մի խոչընդոտ չկա՝ պահելու. Մարության

Եթե մանդատը վայր դնելու մտադրություն ունենայի, կդնեի, ոչ մի խոչընդոտ չկա վայր դնելու, և ոչ մի խոչընդոտ չկա՝ պահելու. Մարության

Եթե մանդատը վայր դնելու մտադրություն ունենայի, կդնեի, դա պարզ պրոցես է, իհարկե, ոչ մի խոչընդոտ չկա վայր դնելու, եւ ոչ մի խոչընդոտ չկա պահելու: Այս մասին այսօր ավագանու նիստը բոյկոտելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ՛՛Ազգային առաջընթաց՛՛ խմբակցության անդամ Հայկ Մարությանը:

Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների գնալու մասին ինքը խոսել է թե՛ հետընտրական շրջանում, թե՛ հիմա:

՛՛Կառավարումը ակնհայտ տապալված է, պերմանենտ կրիզիսի մեջ է գտնվում ավագանին: Ամեն մի նիստ մի նոր ներվերի կույտ է, մի նոր բախումներ, խոսակցություններ, որը, նորից եմ ասում, ստեղծվել է հենց իշխանության ոչ պատասխանատու լինելու պատճառով:

Հիմա իրենք ուզում են կառավարումը պահել մինչեւ 2026 թվական, որ այդ լծակներն ունենան: Մանկապարտեզների ամբողջ անձնակազմը իրենց միտինգներին էր, դպրոցների, ՀՈԱԿ-ների անձնակազմը, քաղաքապետարանի վարչության պետերը, որոնք այստեղ էին աշխատելու համար, բուկլետ էին բաժանում: Ինձ համար դա շատ ամոթ է, որպես երեւանցի, որովհետեւ մենք 18 թվականին հենց այդ երեւույթների դեմ էինք պայքարում: Հիմա իրենք ՀՀԿ-ի նույն գործը շարունակողն են, կներեք, ՀՀԿ-ն կարող է նեղանալ, որ իրենց ՔՊ-ի հետ եմ համեմատում՛՛,-ասաց Մարությանը:

 

  • Կիսվել: