չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եթե կորցնենք զգոնությունը, ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար արժեքներ. Քոչարյան

Եթե կորցնենք զգոնությունը, ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար արժեքներ. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը Սևանում է՝ «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին հյուր։ Հայաստանի երկրորդ նախագահը #հաղթանակած2020-ի ճամբարականներին ոգևորել է Արցախյան հաղթանակի պատմություններով: Խարույկի շուրջ երիտասարդների անդադար հարցերն առնչվում էին Հայաստանի ապագային։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Եթե կորցնենք մեր զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար շինծու արժեքները», - նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«Հաղթանակածի» երիտասարդների հետ հանդիպման գլխավոր պահն է դարձել հավաքի խորհրդանիշ դրոշի վրա ստորագրության արարողությունը․ որպես Արցախի հերոս, Ռոբերտ Քոչարյանն իր ստորագրությունն է ավելացրել Պարգև Սրբազանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Արշավիր Ղարամյանի, Սեյրան Օհանյանի, Արկադի Ղուկասյանի, Ռոբերտ Աբաջյանի (հոր) և Արցախի մյուս հերոսների ստորագրությունների կողքին»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: