երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե ՀՀ իշխանությունը արագ չիրականացնի ժողովրդավարության բարեփոխումները, ապա այն կորակվի ռուսամետ. Հայտարարություն

Եթե ՀՀ իշխանությունը արագ չիրականացնի ժողովրդավարության բարեփոխումները, ապա այն կորակվի ռուսամետ. Հայտարարություն

Պահպանողական կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը և վերստին հորդորում ՀՀ կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ։ Այս մասին ասված է կուսակցության հայտարարությունում:

«Մասնավորապես՝

- դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները,

- վերացնել համակարգային կոռուպցիան,

- իրականացնել լյուստրացիա՝ իշխանությունից հեռացնել ռուսական գործակալներին,

- իրականացնել դեկոմունիզացիա՝ անվանափոխել ռուս-խորհրդային անվանումները,

- ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը,

- ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից,

- ազգայնացնել երկաթուղին, օդային տարածքը, կարևոր ենթակառուցվածքները,

- անվտանգային ու պաշտպանական ռազմավարությունը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին և մոտեցումներին։

Վերստին նախազգուշացնում ենք, որ եթե ՀՀ իշխանությունը հնարավորինս արագ չիրականացնի անկախության և ժողովրդավարության բարեփոխումներն, ապա ՔՊ-ական իշխանությունը կորակվի ռուսամետ, դրանից բխող աղետալի հետևանքներով, որոնք կանխելու համար կծագի իշխանափոխության հրատապ անհրաժեշտություն»,-ասված է հայտարարությունում:

  • Կիսվել: