հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե համաճարակային իրավիճակը սրվի, բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք. Նախարարը՝ կորոնավիրուսյին իրավիճակի մասին

Եթե համաճարակային իրավիճակը սրվի, բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք. Նախարարը՝ կորոնավիրուսյին իրավիճակի մասին

Վերջին շաբաթներին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է։ Այս մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք մեր ծավալման պլանը հստակ ունենք, պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի, մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է», - ասաց նախարարը:

Նա ասաց, թե ճամփորդությունների սահմանափակումների հարց այս պահին չկա:

«Չեմ ուզում  կանխատեսումներ անել, բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից, եթե  համաճարակային իրավիճակը սրվի, իհարկե, մենք բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդացության դեմ», - հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: